16:04  ,  27 հունիսի, 2024

Նաչո Ֆերնանդեսը տեղափոխվեց Սաուդյան Արաբիա

Մադրիդի «Ռեալի» պատմության մեջ ամենատիտղոսակիր խաղացող, իսպանացի Նաչո Ֆերնանդես տեղափոխվեց «Ալ Կադիսիա», հաղորդում է սաուդյան ակումբի կայքը։ 34-ամյա իսպանացի պաշտպանն ազատ գործակալի կարգավիճակում անվճար է միացել «Ալ Կադիսիային»։

Նաչո Ֆերնանդեսը «Ռեալի» սան է։ Նա ամբողջ կարիերան անցկացրել է Արքայական ակումբում՝ 364 խաղում խփելով 16 գոլ, կատարելով 10 գոլային փոխանցում։ Նաչո Ֆերնանդեսը 6 անգամ նվաճել է Չեմպիոնների լիգայի գավաթը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English

  • Լրահոս