15:05  ,  27 հունիսի, 2024

ԱԱ-2026. Ասիայի ընտրական երրորդ փուլի խմբերը

Տեղի է ունեցել ֆուտբոլի 2026թ․ աշխարհի առաջնության ասիական գոտում ընտրական երրորդ փուլի վիճակահանությունը։

18 հավաքական բաժանվել է 3 խմբի։

А խումբ Իրան, Կատար, Ուզբեկստան, ԱՄԷ, Ղրղզստան, ԿԺԴՀ։

В խումբՀարավային Կորեա, Իրաք, Հորդանան, Օման, Պաղեստին, Քուվեյթ։

С խումբՃապոնիա, Ավստրալիա, Սաուդյան Արաբիա, Բահրեյն, Չինաստան, Ինդոնեզիա։

Խմբերում առաջին երկու տեղերը գրաված թիմերը կնվաճեն եզրափակիչ մրցաշարի ուղեգրեր։ Երրորդ եւ չորրորդ տեղերը գրաված թիմերը պայքարը կշարունակեն ընտրական չորրորդ փուլում եւս երկու ուղեգրի համար։ Եվս երկու հավաքական 5-րդ փուլում կպայքարի միջմայրցամաքային փլեյ-օֆֆի ուղեգրի համար։

Երրորդ փուլը կանցկացվի 2024թ․ սեպտեմբերից մինչեւ 2025թ․ հունիս։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս