10:44  ,  27 սեպտեմբերի, 2012

Վիկ Դարչինյան. Ես առաջինը կլինեմ, ով կհաղթի Դել Վալեին

Երկու անընդմեջ պարտություններից հետո 36-ամյա Վիկ Դարչինյանը մտադիր է վերադառնալ ռինգ Լուիս Դել Վալեի դեմ մենամարտում:

«Ես ընտրել եմ մարտիկի ճանապարհը, ճանապարհորդել ամբողջ աշխարհով եւ մենամարտել եմ լավագույն բռնցքամարտիմների դեմ: Ես կարծում եմ` Դել Վալեի կարիերայի համար ներդրած գումարներն անհաջող ներդրում են: Հերի Շոուն սխալ է գործում, որովհետեւ նա ներդրում է կատարում մի մարզիկի համար, ով շուտով պարտվելու է: Ես առաջինը կլինեմ, ով կհաղթի Դել Վալեին»,- Դարչինյանի խոսքը մեջբերում է Boxingscene-ը:

Վիկ Դարչինյանը եւ Լուիս Դել Վալեն կմենամարտեն երկրորդ թեթեւագույնքաշային կարգում չեմպիոնի տիտղոսի համար: Մենամարտը տեղի կունենա սեպտեմբերի 29-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով

  • Լրահոս