10:44 27 սեպտեմբերի, 2012Երկու անընդմեջ պարտություններից հետո 36-ամյա Վիկ Դարչինյանը մտադիր է վերադառնալ ռինգ Լուիս Դել Վալեի դեմ մենամարտում:
«Ես ընտրել եմ մարտիկի ճանապարհը, ճանապարհորդել ամբողջ աշխարհով եւ մենամարտել եմ լավագույն բռնցքամարտիմների դեմ: Ես կարծում եմ` Դել Վալեի կարիերայի համար ներդրած գումարներն անհաջող ներդրում են: Հերի Շոուն սխալ է գործում, որովհետեւ նա ներդրում է կատարում մի մարզիկի համար, ով շուտով պարտվելու է: Ես առաջինը կլինեմ, ով կհաղթի Դել Վալեին»,- Դարչինյանի խոսքը մեջբերում է Boxingscene-ը:
Վիկ Դարչինյանը եւ Լուիս Դել Վալեն կմենամարտեն երկրորդ թեթեւագույնքաշային կարգում չեմպիոնի տիտղոսի համար: Մենամարտը տեղի կունենա սեպտեմբերի 29-ին:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.