00:38  ,  22 սեպտեմբերի, 2020

Իբրահիմովիչի 2 գոլն ու «Միլանի» հաղթանակը (տեսանյութ)

Իտալիայի առաջնության մեկնարկային տուրի խաղում «Միլանը» տանը մրցեց «Բոլոնիայի» հետ եւ հաղթանակ տարավ 2։0 հաշվով։

Դուբլի հեղինակ դարձավ շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչը, որը հոկտեմբերի 3-ին կդառնա 39 տարեկան։

Առաջին տուրում հաղթանակներ են տարել նաեւ «Ջենոան», «Յուվենտուսը», «Նապոլին» ու «Ֆիորենտինան»։

Իտալիայի առաջնություն, առաջին տուր

«Միլան» - «Բոլոնիա»՝ 2։0 (տեսանյութ)

Զլատան Իբրահիմովիչ, 35, 51, 11մ

Հեռացում՝ Միթչել Դեյքս («Բոլոնիա»), 88, երկրորդ դեղին քարտ

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով