09:13  +04,  17 մարտի, 2020

Թուրքիան առաջարկել է ընդունել Եվրո-2020-ը

Թուրքիան ՈւԵՖԱ-ի ղեկավարությանն առաջարկել է ֆուտբոլի Եվրոպայի առաջնությունն անցկացնել Թուրքիայի ստադիոններում, տեղեկացնում է AS-ը:

Թուրքիայի ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավարությունը հույս ունի, որ ՈւԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մտերիմ հարաբերությունները կարող են վճռորոշ դեր ունենալ Եվրո-2020-ը Թուրքիայում անցկացնելու հարցում:

Թուրքիայի ֆուտբոլի ֆեդերացիան պնդում է, որ ազգային հավաքականների ֆուտբոլիստների առողջությանը Թուրքիայում որևէ վտանգ չի սպառնա, քանի որ երկրում կորոնավիրուսով վարակված մարդկանց թիվը չի գերազանցում 10-ը:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ՈւԵՖԱ-ն դիտարկում է Եվրո-2020-ը դեկտեմբերին անցկացնելու տարբերակը, որը հնարավորություն կտա ամռանն ավարտել եվրոպական երկրներում կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով դադարեցված ֆուտբոլային առաջնությունները:

Հիշեցնենք, որ կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով եվրոպական բոլոր երկրներում դադարեցված են ֆուտբոլային առաջնությունները:

Եվրո-2020-ը նախատեսված է անցկացնել հունիսի 12-ից հուլիսի 12-ը Եվրոպայի 12 քաղաքում: Մրցաշարի բացման արարողությունը նախատեսված է անցկացնել Հռոմի «Օլիմպիկո» ստադիոնում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Այս թեմայով

  • Լրահոս
  • Հարցում
Քվեարկել են (13)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ