09:08  ,  16 մարտի, 2020

Եվրո-2020. ՈւԵՖԱ-ի որոշման սպասումով

ՈւԵՖԱ-ի ղեկավար կազմի ներկայացուցիչները կազմակերպության նախագահ Ալեքսանդր Չեֆերինի գլխավորությամբ մարտի 17-ին տեղի ունենալիք արտահերթ նիստի ընթացքում կքննարկեն ֆուտբոլի 2020թ. Եվրոպայի առաջնությունը հետաձգելու հնարավորությունը:

ՈւԵՖԱ-ն դիտարկում է Եվրո-2020-ը դեկտեմբերին անցկացնելու տարբերակը, որը հնարավորություն կտա ամռանն ավարտել եվրոպական երկրներում կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով դադարեցված ֆուտբոլային առաջնությունները:

Մարտի 16-ին Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Գաբրիելե Գրավինան հայտարարեց, որ իր ղեկավարած կազմակերպությունը պաշտոնապես դիմել է ՈւԵՖԱ-ին՝ Եվրո-2020-ը հետաձգելու առաջարկով: Գարվինան կոչ էր արել եվրոպական բոլոր երկրների ֆուտբոլային կազմակերպության ղեկավարներին ևս Եվրոպայի առաջնությունը հետաձգելու առաջարկով դիմել ՈւԵՖԱ-ին:

Հիշեցնենք, որ կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով եվրոպական բոլոր երկրներում դադարեցված են ֆուտբոլային առաջնությունները:

Եվրո-2020-ը նախատեսված է անցկացնել հունիսի 12-ից հուլիսի 12-ը Եվրոպայի 12 քաղաքում: Մրցաշարի բացման արարողությունը նախատեսված է անցկացնել Հռոմի «Օլիմպիկո» ստադիոնում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով