14:21  +04,  18 նոյեմբերի, 2019

Անգլիայի հավաքականի մարզիչ․ Եվրոպայի առաջնությունում հաղթելը աշխարհի գավաթը նվաճելուց հեշտ չէ

Եվրո-2020-ի եզրափակիչ փուլի ուղեգիր նվաճած ֆուտբոլի Անգլիայի հավաքականի գլխավոր մարզիչ Գարեթ Սաութգեյթը համեմատել է Եվրոպայի եւ աշխարհի առաջնությունները։

«2018-ին Ռուսաստանում անցկացված աշխարհի առաջնությունից հետո Անգլիայի հավաքականը զգալի առաջընթաց է ունեցել։ Մեր թիմը վստահույթուն է ձեռք բերել խաղն ու գնդակը վերահսկելու, գոլ խփելու հարցում։ Խաղից առաջ ֆուտբոլիստները շատ չեն մտածում, որ կարող է ինչ-որ բան չստացվել։ Հաջորդ ամռանը մենք ավելի հզոր կլինենք։

Այս պահին Եվրոպայի առաջնությունում հաղթելը աշխարհի գավաթը նվաճելուց հեշտ չէ։ Ռուսաստանում կիսաեզրափակիչ էին դուրս եկել եվրոպական թիմեր։ Չի կարելի հաշվի չառնել նաեւ Իսպանիայի, Գերմանիայի եւ Պորտուգալիայի հավաքականներին։ Անհավանական բարձր մակարդակ է ունենալու Եվրո-2020-ի եզրափակիչ մրցաշարը»,- Սաութգեյթի խոսքը մեջբերում է BBC-ն։

Հիշեցնենք, որ 2018թ․ աշխարհի առաջնության կիսաեզրափակիչ էին դուրս եկել Ֆրանսիան ու Բելգիան եւ Անգլիան ու Խորվաթիան։ Եզրափակիչ դուրս եկան Ֆրանսիան ու Խորվաթիան։ Աշխարհի չեմպիոն դարձան ֆրանսիացիները։ Անգլիան երրորդ տեղի համար խաղում պարտվեց բելգիացիներին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Այս թեմայով

  • Լրահոս
  • Հարցում
Քվեարկել են (13)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ