17:50  ,  11 նոյեմբերի, 2019

Սարին նշել է Ռոնալդուին փոխարինելու պատճառը

Իտալիայի չեմպիոն «Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Մաուրիցիո Սարին խոսել է Իտալիայի առաջնության 12-րդ տուրի՝ «Միլանի» հետ խաղում թիմի առաջատար Կրիշտիանու Ռոնալդուին փոխարինելու որոշման դրդապատճառի մասին:

«Հասկանում եմ Ռոնալդուի զայրույթը, քանի որ նա շատ էր ուզում խաղալ և հաղթանակ պարգևել «Յուվենտուսին»: 

«Միլանի» հետ հանդիպմանը նախորդած մարզման ընթացքում Ռոնալդուն խնդիրներ ուներ ծնկի հետ, իսկ հանդիպման ընթացքում ես անհանգստություն նկատեցի նրա խաղում: Որոշում ընդունեցինք փոխարինել Ռոնալդուին, որպեսզի խուսափենք վնասվածքից»,- Սարիի խոսքը փոխանցում է Sky Sport Italia-ն:

Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ «Միլանի» հետ հանդիպման 55-րդ րոպեին փոխարինվելուց հետո Ռոնալդուն լքել է ստադիոնը:

«Յուվենտուսը» հաղթանակ է տարել «Միլանի» նկատմամբ նվազագույն՝ 1:0 հաշվով:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում