19:35  ,  11 հոկտեմբերի, 2026

«Լացիոն» հաղթեց եւ հավասարվեց «Ինտերին» (տեսանյութ)

Իտալիայի առաջնության 6-րդ տուրում տուրում Հռոմի «Օլիմպիկո» մարզադաշտում «Լացիոն» ընդունեց «Մոնցային» եւ հաղթեց 3:1 հաշվով:

«Լացիոյի» կազմում աչքի ընկան պորտուգալացի պաշտպան Նունու Տավարեշը, դանիացի հարձակվող Գուստավ Իսակսեն եւ իտալացի հարձակվող Անդրեա Պինամոնտին:

«Մոնցայի» կազմում միակ գոլի հեղինակ դարձավ վրացի պաշտպան Սաբա Գոգլիչիձեն:

«Լացիոն» վաստակել է 16 միավոր եւ հավասարվել առաջատար Միլանի «Ինտերին»։ «Մոնցան» 16-րդն է՝ 4 միավոր:

Իտալիայի առաջնություն, 6-րդ տուր

«Լացիո» – «Մոնցա»՝ 3:1 (տեսանյութ)

Նունու Տավարեշ, 3, Գուստավ Իսակսեն, 23, Անդրեա Պինամոնտի, 88 – Սաբա Գոգլիչիձե, 46

Հեռացում՝ Լորենցո Լուկեզի («Մոնցա»), 35։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Latest news