17:50 11 նոյեմբերի, 2019Իտալիայի չեմպիոն «Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Մաուրիցիո Սարին խոսել է Իտալիայի առաջնության 12-րդ տուրի՝ «Միլանի» հետ խաղում թիմի առաջատար Կրիշտիանու Ռոնալդուին փոխարինելու որոշման դրդապատճառի մասին:
«Հասկանում եմ Ռոնալդուի զայրույթը, քանի որ նա շատ էր ուզում խաղալ և հաղթանակ պարգևել «Յուվենտուսին»:
«Միլանի» հետ հանդիպմանը նախորդած մարզման ընթացքում Ռոնալդուն խնդիրներ ուներ ծնկի հետ, իսկ հանդիպման ընթացքում ես անհանգստություն նկատեցի նրա խաղում: Որոշում ընդունեցինք փոխարինել Ռոնալդուին, որպեսզի խուսափենք վնասվածքից»,- Սարիի խոսքը փոխանցում է Sky Sport Italia-ն:
Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ «Միլանի» հետ հանդիպման 55-րդ րոպեին փոխարինվելուց հետո Ռոնալդուն լքել է ստադիոնը:
«Յուվենտուսը» հաղթանակ է տարել «Միլանի» նկատմամբ նվազագույն՝ 1:0 հաշվով:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.