Կատալոնական «Բարսելոնայի» և Ուրուգվայի ազգային հավաքականի հարձակվող Լուիս Սուարեսը մտադիր է տեղափոխվել ՄԼՍ-ի կանոնավոր առաջնություն, հայտարարել է ամերիկյան «Սիաթլ Սաունդերսի» ուրուգվայցի հարձակվող Նիկո Լոդեյրոն:
«Սուարեսը երազում էր խաղալ «Բարսելոնայում», և հիմա նա այդ ակումբում խաղում է շատ բարձր մակարդակով:
Վաղ թե ուշ Սուարեսը տեղափոխվելու է ՄԼՍ: Նա ցանկանում է հանդես գալ ՄԼՍ-ում և ինձ միշտ հարցնում է այս առաջնության մասին»,- Լոդեյրոյի խոսքը մեջբերում է Goal.com-ը:
Հիշեցնենք, որ 32-ամյա Լուիս Սուարեսը «Բարսելոնա» է տեղափոխվել 2014 թվականին:
Ընթացիկ մրցաշրջանում ուրուգվայցի հարձակվողը կատալոնական թիմի կազմում մասնակցել է 12 հանդիպման՝ դառնալով 8 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
00:58 , 15 հոկտեմբերի
23:57 , 14 հոկտեմբերի 
22:19 , 14 հոկտեմբերի
22:05 , 14 հոկտեմբերի
21:44 , 14 հոկտեմբերի 
20:20 , 14 հոկտեմբերի
18:39 , 14 հոկտեմբերի
18:15 , 14 հոկտեմբերի
09:14 , 14 հոկտեմբերի
00:58 , 14 հոկտեմբերի