11:28 8 նոյեմբերի, 2019Կատալոնական «Բարսելոնայի» և Ուրուգվայի ազգային հավաքականի հարձակվող Լուիս Սուարեսը մտադիր է տեղափոխվել ՄԼՍ-ի կանոնավոր առաջնություն, հայտարարել է ամերիկյան «Սիաթլ Սաունդերսի» ուրուգվայցի հարձակվող Նիկո Լոդեյրոն:
«Սուարեսը երազում էր խաղալ «Բարսելոնայում», և հիմա նա այդ ակումբում խաղում է շատ բարձր մակարդակով:
Վաղ թե ուշ Սուարեսը տեղափոխվելու է ՄԼՍ: Նա ցանկանում է հանդես գալ ՄԼՍ-ում և ինձ միշտ հարցնում է այս առաջնության մասին»,- Լոդեյրոյի խոսքը մեջբերում է Goal.com-ը:
Հիշեցնենք, որ 32-ամյա Լուիս Սուարեսը «Բարսելոնա» է տեղափոխվել 2014 թվականին:
Ընթացիկ մրցաշրջանում ուրուգվայցի հարձակվողը կատալոնական թիմի կազմում մասնակցել է 12 հանդիպման՝ դառնալով 8 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.