20:50  ,  23 հուլիսի, 2019

Եվրոպայի լիգա․ «Արարատ-Արմենիան» խնդիրներ չունեցավ

Եվրոպայի լիգայի որակավորման երկրորդ փուլի առաջին խաղում Հայաստանի չեմպիոն Երեւանի «Արարատ-Արմենիան» Ավանի ֆուտբոլային ակադեմիայի մարզադաշտում ընդունեց Ջիբրալթարի «Լինքոլնին» եւ առավելության հասավ 2։0 հաշվով։

Վարդան Մինասյանի գլխավորած թիմն առաջին խաղակեսում երկու գոլ խփեց։

33-րդ րոպեին աչքի ընկավ ռուս հարձակվող Անտոն Կոբյալկոն։ Ավելացված երկրորդ րոպեին էլ հաշիվը կրկնապատկեց կոտդիվուարցի կիսապաշտպան Կոջոն։

49-րդ րոպեին հյուրերը մնացին 10 ֆուտբոլիստներով։ Վերջին հույսի խախտման համար կարմիր քարտ ստացավ իսպանացի պաշտպան Մարկոս Պերեսը։ 2։0 հաշիվը մնաց անփոփոխ։

Պատասխան հանդիպումը Ջիբրալթարում տեղի կունենա հուլիսի 30-ին։

Եվրոպայի լիգա, որակավորման երկրորդ փուլ, առաջին խաղ

«Արարատ-Արմենիա» - «Լինքոլն»՝ 2։0

Անտոն Կոբյալկո, 33, Կոջո Ալֆոնս, 45+2

Հեռացում՝ Մարկոս Պերես («Լինքոլն»), 49

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով