10:04  ,  15 հոկտեմբերի, 2026

WTA․ Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաեւան առաջին անգամ 100 ուժեղագույնների մեջ է

Հայաստանը ներկայացնող ռուս թենիսիստուհի Ալինա Չարաևան առաջին անգամ ընդգրկվել է Կանանց թենիսի ասոցիացիայի (WTA) վարկանիշային աղյուսակի լավագույն 100-յակում։

Չարաևան բարձրացել է 20 տեղով եւ 98-րդն է։ Չարաևան դարձավ Հայաստանից երկրորդ թենիսիստուհին, որը մտավ լավագույն 100-յակ։

Էլինա Ավանեսյանը նախկինում հասել էր այս նվաճմանը։ Այս շաբաթ նա բարձրացել է 10 տեղով եւ 145-րդն է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Latest news