20:50 23 հուլիսի, 2019Եվրոպայի լիգայի որակավորման երկրորդ փուլի առաջին խաղում Հայաստանի չեմպիոն Երեւանի «Արարատ-Արմենիան» Ավանի ֆուտբոլային ակադեմիայի մարզադաշտում ընդունեց Ջիբրալթարի «Լինքոլնին» եւ առավելության հասավ 2։0 հաշվով։
Վարդան Մինասյանի գլխավորած թիմն առաջին խաղակեսում երկու գոլ խփեց։
33-րդ րոպեին աչքի ընկավ ռուս հարձակվող Անտոն Կոբյալկոն։ Ավելացված երկրորդ րոպեին էլ հաշիվը կրկնապատկեց կոտդիվուարցի կիսապաշտպան Կոջոն։
49-րդ րոպեին հյուրերը մնացին 10 ֆուտբոլիստներով։ Վերջին հույսի խախտման համար կարմիր քարտ ստացավ իսպանացի պաշտպան Մարկոս Պերեսը։ 2։0 հաշիվը մնաց անփոփոխ։
Պատասխան հանդիպումը Ջիբրալթարում տեղի կունենա հուլիսի 30-ին։
Եվրոպայի լիգա, որակավորման երկրորդ փուլ, առաջին խաղ
«Արարատ-Արմենիա» - «Լինքոլն»՝ 2։0
Անտոն Կոբյալկո, 33, Կոջո Ալֆոնս, 45+2
Հեռացում՝ Մարկոս Պերես («Լինքոլն»), 49
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.