15:01  ,  30 մարտի, 2019

«Ենիսեյը» Խորեն Բայրամյանի գոլից հետո Արթուր Սարկիսովի հետ խուսափեց պարտությունից

Ֆուտբոլի Ռուսաստանի առաջնության 21-րդ տուրում Կրասնոյարսկի «Ենիսեյը» 1:1 հաշվով ավարտեց Կազանի «Ռուբինի» դեմ տնային հանդիպումը:

«Ռուբինի» կազմում հաշիվը 58-րդ րոպեին բացեց հայ կիսապաշտպան Խորեն Բայրամյանը, որը մասնակցեց ամբողջ խաղին: 43-րդ րոպեից դաշտի տերերը հանդես էին գալիս 10 խաղացողներով:

Հայաստանի հավաքականի նախորդ հավաքին չհրավիրված 32-ամյա Արթուր Սարկիսովը հանդես եկավ «Ենիսեյի» մեկնարկային կազմում եւ փոխարինվեց ավելացված ժամանակում: «Ենիսեյի» ռուսաստանցի դարպասապահ Դավիդ Յուրչենկոն փոխարինողների թվում էր:

Կրասնոյարսկի թիմն ունի 12 միավոր եւ եզրափակում է մրցաշարային աղյուսակը: «Ռուբինը» 29 միավորով 8-րդն է:

Ռուսաստանի առաջնություն, 21-րդ տուր

«Ենիսեյ» - «Ռուբին»՝ 1:1

Ալի Գաջիբեկով, 72 – Խորեն Բայրամյան, 58

Հեռացում՝ Ֆեգորու Օգուդե, 43 («Ենիսեյ»)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում