18-ակի օլիմպիական չեմպիոն, ամերիկացի լողորդ Մայքլ Ֆելպսը Միջազգային օլիմպիական կոմիտեի (ՄՕԿ) կողմից սահմանված գովազդային կանոնակարգը խախտելու համար կարող է զրկվել Լոնդոնի Խաղերում նվաճած մեդալներից, գրում է ABC News-ը:
25-ամյա լողորդն օրեր առաջ լուսանկարվել է Ֆրանսիայի նորաբաց նորաձեւության սրահներից մեկի համար: Բանն այն է, որ ՄՕԿ-ի կանոնակարգի համաձայն՝ Լոնդոնի օլիմպիականները հուլիսի 18-ից մինչեւ օգոստոսի 15-ն իրավունք չունեն մասնակցել կոմերցիոն ակցիաների:
Օրենքը խախտելու դեպքում մարզիկները կարող են տուգանվել, կամ զրկվել օլիմպիական մեդալներից: ԱՄՆ-ի Օլիմպիական կոմիտեն դեռ չի մեկնաբանել ստեղծված իրավիճակը:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
09:07 , 10 նոյեմբերի
00:19 , 10 նոյեմբերի 
23:42 , 9 նոյեմբերի
22:10 , 9 նոյեմբերի
21:19 , 9 նոյեմբերի
21:06 , 9 նոյեմբերի 
20:57 , 9 նոյեմբերի
20:32 , 9 նոյեմբերի
20:05 , 9 նոյեմբերի
19:03 , 9 նոյեմբերի