13:33 19 օգոստոսի, 201218-ակի օլիմպիական չեմպիոն, ամերիկացի լողորդ Մայքլ Ֆելպսը Միջազգային օլիմպիական կոմիտեի (ՄՕԿ) կողմից սահմանված գովազդային կանոնակարգը խախտելու համար կարող է զրկվել Լոնդոնի Խաղերում նվաճած մեդալներից, գրում է ABC News-ը:
25-ամյա լողորդն օրեր առաջ լուսանկարվել է Ֆրանսիայի նորաբաց նորաձեւության սրահներից մեկի համար: Բանն այն է, որ ՄՕԿ-ի կանոնակարգի համաձայն՝ Լոնդոնի օլիմպիականները հուլիսի 18-ից մինչեւ օգոստոսի 15-ն իրավունք չունեն մասնակցել կոմերցիոն ակցիաների:
Օրենքը խախտելու դեպքում մարզիկները կարող են տուգանվել, կամ զրկվել օլիմպիական մեդալներից: ԱՄՆ-ի Օլիմպիական կոմիտեն դեռ չի մեկնաբանել ստեղծված իրավիճակը:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.