Ռուսաստանի Պրեմյեր լիգայի նախագահ, Ռուսաստանի ֆուտբոլային միության նախագահի պաշտոնակատար Սերգեյ Պրյադկինը չի բացառել, որ հայ ու ղազախ ֆուտբոլիստները բելառուս խաղացողների պես կարող են այլեւս լեգեոնական չհամարվել Ռուսաստանում:
«Ամեն ինչ հստակ է: Ով իրավունք ունի խաղալ Բելառուսի ազգային հավաքականում, նա չի համարվի լեգեոնական: Իսկ ով չունի այդպիսի իրավունք, կշարունակի համարվել լեգեոնական: Կարելի է սպասել, որ նույնը տեղի կունենա նաեւ հայ ու ղազախ ֆուտբոլիստների դեպքում»,- Պրյադկինի խոսքը մեջբերում է «Чемпионат.ком»-ը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Եվրասիական տնտեսական միության դատարանը որոշում էր կայացրել կազմակերպության անդամ երկրների մարզիկների աշխատանքային գործունեության վերաբերյալ: Որոշվել էր, որ Բելառուսի մարզիկները Ռուսաստանում այլեւս չեն ունենալու լեգեոնականի կարգավիճակ, իսկ հայ ու ղազախ ֆուտբոլիստներին լեգեոնականների կարգավիճակից ազատելու հարցը դեռ չի քննարկվել:
Այժմ Ռուսաստանի Պրեմյեր լիգայում թիմերի մեկնարկային կազմերում կարող են ընդգրկվել առավելագույնը 6 լեգեոնականներ:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում