14:33  ,  21 փետրվարի, 2019

Սերգեյ Պրյադկին. Կարելի է սպասել, որ հայ ֆուտբոլիստներն այլեւս լեգեոնական չեն համարվի Ռուսաստանում

Ռուսաստանի Պրեմյեր լիգայի նախագահ, Ռուսաստանի ֆուտբոլային միության նախագահի պաշտոնակատար Սերգեյ Պրյադկինը չի բացառել, որ հայ ու ղազախ ֆուտբոլիստները բելառուս խաղացողների պես կարող են այլեւս լեգեոնական չհամարվել Ռուսաստանում:

«Ամեն ինչ հստակ է: Ով իրավունք ունի խաղալ Բելառուսի ազգային հավաքականում, նա չի համարվի լեգեոնական: Իսկ ով չունի այդպիսի իրավունք, կշարունակի համարվել լեգեոնական: Կարելի է սպասել, որ նույնը տեղի կունենա նաեւ հայ ու ղազախ ֆուտբոլիստների դեպքում»,- Պրյադկինի խոսքը մեջբերում է «Чемпионат.ком»-ը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Եվրասիական տնտեսական միության դատարանը որոշում էր կայացրել կազմակերպության անդամ երկրների մարզիկների աշխատանքային գործունեության վերաբերյալ: Որոշվել էր, որ Բելառուսի մարզիկները Ռուսաստանում այլեւս չեն ունենալու լեգեոնականի կարգավիճակ, իսկ հայ ու ղազախ ֆուտբոլիստներին լեգեոնականների կարգավիճակից ազատելու հարցը դեռ չի քննարկվել:

Այժմ Ռուսաստանի Պրեմյեր լիգայում թիմերի մեկնարկային կազմերում կարող են ընդգրկվել առավելագույնը 6 լեգեոնականներ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում