09:08  ,  15 փետրվարի, 2019

Ունաի Էմերի. ԲԱՏԷ-ն հրաշալի էր պաշտպանվում

Լոնդոնի «Արսենալի» գլխավոր մարզիչ Ունաի Էմերին մեկնաբանել է ֆուտբոլի Եվրոպայի լիգայի 1/16 եզրափակիչի առաջին խաղում Բելառուսի չեմպիոն Բորիսովի ԲԱՏԷ-ից կրած պարտությունը նվազագույն հաշվով:

«Պարտվեցինք եւ ուրախանալու ոչինչ չունենք: Առաջին խաղակեսում ունեցանք մի շարք գոլային պահեր, սակայն ԲԱՏԷ-ն հրաշալի էր գործում պաշտպանությունում: Հնարավորություններ ունեցանք նաեւ ընդմիջումից հետո, բայց մրցակիցը դարձյալ իրեն լավ դրսեւորեց պաշտպանվելիս: Հույս ունենք, որ մեկ շաբաթից կլինի բոլորովին այլ խաղ:

Ես լավատես եմ եւ հավատում եմ իմ թիմին: Վստահ եմ, որ կարող ենք փոխել դիմակայության ելքը եւ անցնել հաջորդ փուլ»,- իսպանացի մասնագետի խոսքը մեջբերում է «Прессбол»-ը:

Հիշեցնենք, որ Բորիսովում կայացած խաղում Հայաստանի հավաքականի 30-ամյա կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն անգլիական ակումբի մեկնարկային կազմում հանդես էր եկել առանց փոխարինման։ Պատասխան հանդիպումը տեղի կունենա փետրվարի 21-ին Լոնդոնում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում