20:35  ,  14 փետրվարի, 2019

Եվրոպայի լիգա. «Արսենալի» մեկնարկային կազմը (ֆոտո)

Հայտնի է Լոնդոնի «Արսենալի» մեկնարկային կազմը Բելառուսի չեմպիոն Բորիսովի ԲԱՏԷ-ի դեմ Եվրոպայի լիգայի 1/16 եզրափակիչի առաջին խաղում: Հայաստանի հավաքականի 30-ամյա կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն ընդգրկվել է Ունաի Էմերիի գլխավորած թիմի մեկնարկային կազմում:

«Արսենալ». Պետր Չեխ, Էշլի Մեյթլանդ-Նայլզ, Շկոդրան Մուստաֆի, Լորան Կոսելնի, Նաչո Մոնրեալ, Սեադ Կոլաշինաց, Մատեո Գենդուզի, Գրանիտ Ջակա, Հենրիխ Մխիթարյան, Ալեքս Իվոբի, Ալեքսանդր Լյակազեթ:

Փետրվարի 14-ին Բորիսովում կայանալիք հանդիպումը կսկսվի Երեւանի ժամանակով 21:55-ին:

Հիշեցնենք, որ Ունաի Էմերիի գլխավորած թիմի կազմում ԲԱՏԷ-ի դեմ հանդիպմանը մեկնել են 18 ֆուտբոլիստներ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով