Լոնդոնի Օլիմպիական խաղերին մասնակցած բելառուս մարզիկի արյան մեջ արգելված խթանիչներ են հայտնաբերվել: Մարզիկի անունը չի հրապարակվել, սակայն հայտնի է, որ խոսքն օլիմպիական մեդալակրի մասին չէ, գրում է belapan.com-ը:
Հիշեցնենք, որ սա արդեն երկրորդ դեպքն է, երբ Բելառուսի ներկայացուցիչի դոպինգ թեստի պատասխանը դրական է լինում: Օրեր առաջ Լոնդոնի Օլիմպիական խաղերի աթլետիկայի գնդի հրման կանանց մրցումներում ոսկե մեդալ նվաճած բելառուս Նադեժդա Օստապչուկը որակազրկվել էր՝ զրկվելով իր տիտղոսից: Նրա արյան մեջ հայտնաբերվել է մեթալոն:
30-րդ Օլիմպիական խաղերին Բելառուսի պատվիրկությունը ներկայացել է 173 մարզիկներով:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
09:07 , 10 նոյեմբերի
00:19 , 10 նոյեմբերի 
23:42 , 9 նոյեմբերի
22:10 , 9 նոյեմբերի
21:19 , 9 նոյեմբերի
21:06 , 9 նոյեմբերի 
20:57 , 9 նոյեմբերի
20:32 , 9 նոյեմբերի
20:05 , 9 նոյեմբերի
19:03 , 9 նոյեմբերի