Բելառուս մարզիկը դոպինգ է ընդունել Լոնդոնի Օլիմպիական խաղերում

16:35   16 օգոստոսի, 2012

Լոնդոնի Օլիմպիական խաղերին մասնակցած բելառուս մարզիկի արյան մեջ արգելված խթանիչներ են հայտնաբերվել: Մարզիկի անունը չի հրապարակվել, սակայն հայտնի է, որ խոսքն օլիմպիական մեդալակրի մասին չէ, գրում է belapan.com-ը:

Հիշեցնենք, որ սա արդեն երկրորդ դեպքն է, երբ Բելառուսի ներկայացուցիչի դոպինգ թեստի պատասխանը դրական է լինում: Օրեր առաջ Լոնդոնի Օլիմպիական խաղերի աթլետիկայի գնդի հրման կանանց մրցումներում ոսկե մեդալ նվաճած բելառուս Նադեժդա Օստապչուկը որակազրկվել էր՝ զրկվելով իր տիտղոսից: Նրա արյան մեջ հայտնաբերվել է մեթալոն:

30-րդ Օլիմպիական խաղերին Բելառուսի պատվիրկությունը ներկայացել է 173 մարզիկներով:



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.