13:13  ,  16 օգոստոսի, 2012

Սամվել Խաչատրյան. Եթե պահանջեն իմ հրաժարականը, ես հիմնավորումներ կպահանջեմ

Եթե մասնագետներն ու սպորտի ղեկավարները, ՀԱՕԿ-ի նախագահը, ֆեդերացիայի անդամները եւ նախարարությունը պահանջեն իմ հրաժարականը՝ ես հրաժարական կտամ, օգոստոսի 16-ին ընթացող մամուլի ասուլիսում հայտարարեց Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ Սամվել Խաչատրյանը:

«Եթե մասնագետներն ու սպորտի ղեկավարները, ՀԱՕԿ-ի նախագահը, ֆեդերացիայի անդամները եւ նախարարությունը պահանջեն իմ հրաժարականը՝ ես հրաժարական կտամ: Սակայն պահանջելու եմ հիմնավորումներ, թե ես որ հատվածում եմ թերացել»,- նշել է Խաչատրյանը:

NEWS.am Sport-ի թղթակցի հարցին, թե ինչու հրաժարական չի տալիս Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի նախագահը, Սամվել Խաչատրյանը պատասխանեց.

«Ես ընտրված անձ եմ, ընտրված նախագահ: Սեպտեմբերին լինելու է Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի արտահերթ նիստը: Եթե նիստը պահանջի ծանրամարտի ֆեդերացիայի նախագահի հրաժարականը՝ ես  կտամ հրաժարական: Բայց ես պահանջելու եմ ասեն, թե ծանրամարտի ֆեդերացիան որտեղ է թերացել, ինչ ուզել եմ, ինչ դիմել եմ, ամեն ինչ արվել է մեր մարզիկների համար: Արդեն մեկ տարի է մեր մարզիկները շատ բարձր աշխատավարձ են ստանում: Թերացում, որպես այդպիսին չկա, ոչ ՀԱՕԿ-ի կողմից, ոչ նախարարության, ոչ էլ ֆեդերացիայի կողմից»,- նշեց Խաչատրյանը:

Պատրաստեց Լուսինե Շահբազյանը

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով