«Матч ТВ» հեռուստաալիքի ֆուտբոլային մեկնաբան Տիմուր Ժուրավելը եղել է Լոնդոնի «Արսենալի» մարզաբազայում եւ հանդիպել Հայաստանի հավաքականի 29-ամյա կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի հետ: Այդ մասին ռուս մեկնաբանը գրել է թվիթերյան էջում:
«Այսօր «Արսենալի» մարզաբազայում զրուցեցի Հենրիխի հետ: Մեզ մոտով անցնում էր Էմերին եւ ասաց՝ սպասում ենք քո վերադարձին, դու շատ ես պետք մեզ: Վստահ եմ, որ «Զենիթի» վերաբերյալ տեղեկությունը ճիշտ չէ, պարզապես Մխիթարյանը տեսականորեն հետաքրքրիր է Ռուսաստանի Պրեմյեր լիգայի բոլոր թիմերին»,- գրել է Տիմուր Ժուրավելը՝ հրապարակելով Հենրիխ Մխիթարյանի հետ լուսանկար:
Հիշեցնենք, որ Հենրիխ Մխիթարյանը հունվարի 10-ին վերսկսել է մարզումները վնասվածքից հետո: Նա վնասվածք էր ստացել «Տոտենհեմի» դեմ Անգլիական լիգայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչի խաղում, որը կայացել է դեկտեմբերի 19-ին:
Վերջերս եվրոպական մամուլում լուրեր են շրջանառվում, որ հայ կիսապաշտպանը կարող է հեռանալ անգլիական ակումբից:
сегодня общались с Генрихом на базе Арсенала.) мимо пробегал Эмери, бросив на ходу: ждём, когда вернёшься, ты нам очень нужен! уверен, что инфа про Зенит - утка. просто Мхитарян теоретически интересен всем клубам РПЛ.) pic.twitter.com/BSgbEFjozp
— ZhuraWell (@TimZhur) January 10, 2019
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում