12:41  ,  17 հոկտեմբերի, 2026

ՀԸՖ. Արթուր Ալեքսանյանը ողնաշարի վիրահատության է ենթարկվել

Օլիմպիական խաղերի ոսկե, կրկնակի արծաթե, բրոնզե մեդալակիր, աշխարհի քառակի, Եվրոպայի 7-ակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը ողնաշարի վիրահատության է ենթարկվել Մոսկվայում։ Այս մասին հայտնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան։ 

«Օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանը ենթարկվել է ողնաշարի վիրահատության:

Այս պահին աշխարհի քառակի չեմպիոնը հետվիրահատական շրջան է անցնում, որից հետո կվերադառնա մարզումներին:

Առողջություն և շուտափույթ ապաքինում մաղթենք «Ճերմակ Արջին»

Մրցագորգը քեզ է սպասում, Արթու՛ր», - նշված է ՀԸՖ հայտարարության մեջ։ 

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 24-ից նոյեմբերի 1-ը Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում տեղի կունենա ըմբշամարտի աշխարհի առաջնությունը, որն Արթուր Ալեքսանյանը բաց է թողնելու։ Ավելի վաղ ֆեդերացիան հայտարարել էր, որ օլիմպիական չեմպիոնը վնասվածքի պատճառով չի մասնակցի աշխարհի առաջնությանը:
Եվրոպայի 7-ակի չեմպիոնն այս տարի բաց էր թողել նաեւ Եվրոպայի առաջնությունը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Print