Նիդերլանդների Ռոտերդամ քաղաքում հոկտեմբերի 13-ից մեկնարկել է սպորտային մարմնամարզության աշխարհի առաջնությունը: Այսօր պայքարի մեջ են մտնում Հայաստանի ներկայացուցիչները, որոնք կմասնակցեն առանձին գործիքների որակավորման փուլին: Հակոբ Սերոբյանի գլխավորած հավաքականից աշխարհի առաջնության մրցահարթակում մեդալների համար կպայքարեն Արթուր Դավթյանը, Արթուր Ավետիսյանը, Համլետ Մանուկյանը եւ Մամիկոն Խաչատրյանը:
Օլիմպիական խաղերի արծաթե, բրոնզե մեդալակիր, աշխարհի չեմպիոն, Եվրոպայի եռակի չեմպիոն, աշխարհի քառակի գավաթակիր Արթուր Դավթյանը կմասնակցի հենացատկի վարժության որակավորման փուլին:
Եվրոպայի չեմպիոն Արթուր Ավետիսյանը կմրցի օղակների վարժության որակավորման փուլում:
Աշխարհի եւ Եվրոպայի փոխչեմպիոն Մամիկոն Խաչատրյանը, Եվրոպայի չեմպիոն Համլետ Մանուկյանը կպայքարեն նժույգ թափեր վարժության եզրափակիչ դուրս գալու համար:
Հայաստանի թիմը հանդես կգա երկրորդ ենթախմբում, որը կմեկնարկի Երեւանի ժամանակով 14:10-ից:
Հայաստանի հավաքականն աշխարհի առաջնության վերջին նախապատրաստական փուլն անցել է Գերմանիայում:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
13:57 , 17 հոկտեմբերի
12:41 , 17 հոկտեմբերի
09:11 , 17 հոկտեմբերի
00:30 , 17 հոկտեմբերի
23:05 , 16 հոկտեմբերի
16:22 , 16 հոկտեմբերի
14:35 , 16 հոկտեմբերի
13:11 , 16 հոկտեմբերի
12:24 , 16 հոկտեմբերի 
11:39 , 16 հոկտեմբերի