00:30  ,  17 հոկտեմբերի, 2026

Մ-23 ԵԱ․ Տիգրան Կարապետյանը՝ արծաթե մեդալակիր

Տիգրան Կարապետյանը նվաճեց Ալբանիայում անցկացվող ծանրամարտի Եվրոպայի մինչեւ 23 տարեկանների առաջնության արծաթե մեդալը 75 կգ քաշային կարգում։

Հայաստանի ներկայացուցիչը երկամարտում հավաքեց 323 կգ (148+175)։

Ավելի վաղ Հայաստանի ներկայացուցիչներից այս առաջնության ոսկե մեդալ էին նվաճել Ալեքսանդրա Գրիգորյանն ու Նարեկ Գրիգորյանը, բրոնզե մեդալ՝ Սեյրան Խուդանյանը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում