15:46  ,  17 հոկտեմբերի, 2026

ԱԱ. Հայ մարմնամարզիկների արդյունքները որակավորման փուլում

Սպորտային մարմնամարզության Հայաստանի թիմն ավարտեց մրցելույթները Նիդերլանդների Ռոտերդամ քաղաքում անցկացվող սպորտային մարմնամարզության աշխարհի առաջնություն որակավորման փուլում: Հայաստանի 4 ներկայացուցիչները հանդես էին գալիս երկրորդ ենթախմբում:

Օլիմպիական խաղերի արծաթե, բրոնզե մեդալակիր, աշխարհի չեմպիոն, Եվրոպայի եռակի չեմպիոն, աշխարհի քառակի գավաթակիր Արթուր Դավթյանը հենացատկի վարժության որակավորման փուլում երկու ցատկերի հանրագումարում վաստակեց 14.633 միավոր:

Եվրոպայի չեմպիոն Արթուր Ավետիսյանը օղակների վարժության որակավորման փուլն ավարտեց 14.233 միավորով:

Եվրոպայի չեմպիոն Համլետ Մանուկյանը նժույգ թափեր վարժության որակավորման փուլում վաստակեց 14.933 միավոր: Նույն վարժությունում Հայաստանի երկրորդ ներկայացուցիչ, աշխարհի եւ Եվրոպայի փոխչեմպիոն Մամիկոն Խաչատրյանը արժանացավ 14.933 միավորի:

Եզրափակիչ դուրս եկած լավագույն 8 մարմնամարզիկները (յուրաքանչյուր գործիքի վրա) հայտնի կդառնան հոկտեմբերի 18-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Print