16:44  ,  7 հունվարի, 2019

«Արցախն» ունի նոր գլխավոր մարզիչ

Սեւադա Արզումանյանը նշանակվել է Երեւանի «Արցախի» գլխավոր մարզիչ, փոխանցում է ակումբի մամուլի ծառայությունը։

15 տարվա մարզչական գործունեության ընթացքում Արզումանյանը գլխավորել է Երեւանի «Արարատը», «Ուլիսը» եւ Կապանի «Գանձասարը»: Հունվարի 7-ին Երեւանի նախկին «Միկա» ստադիոնում «Արցախն» առաջին մարզումն է անցկացրել նրա գլխավորությամբ:

2018 թվականի հունիսից թիմը գլխավորող Ռաֆայել Նազարյանը հեռացել է սեփական նախաձեռնությամբ:

Հիշեցնենք, որ վերջերս փոխվել էր նաեւ «Արցախի» սեփականատերը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս