17:41  ,  23 նոյեմբերի, 2026

Հայաստանի Առաջին խումբ․ 14-րդ տուրի արդյունքներն ու մրցաշարային դրությունը

Ֆուտբոլի Հայաստանի Առաջին խմբի առաջնությունում տեղի են ունեցել 14-րդ տուրի հանդիպումները։ Առաջատար «Օլիմպիան» տանը 5:0 հաղթեց «Արարատ-Արմենիա-2»-ին։ Դուբլի հեղինակ դարձան Դենիլսոն Կարվալյո դա Սիլվան ու Սարգիս Գասպարյանը։ Մեկ գոլ էլ խփեց Համլետ Ալեքսանյանը, հաղորդում է ՀՖՖ-ի կայքը

3 միավոր վաստակեց նաև ԲԿՄԱ-2-ը։ Վահագն Մինասյանի գլխավորած թիմը Արտակ Գալստյանի գոլի շնորհիվ հյուրընկալվելիս նվազագույն հաշվով գերազանցեց «Փյունիկ Ակադեմիային»։

Հայաստանի Առաջին խումբ, 14-րդ տուր

«Նոա-2» - «Լեռնային Արցախ»՝ 2։1

«Ավշար Արարատ» - «Սարդարապատ-2»` 0:2

«Արարատ-2» - «Բենտոնիտ»՝ 2։2

«Օլիմպիա» - «Արարատ-Արմենիա-2»՝ 5։0

«Շիրակ-2» - «Ուրարտու-2»՝ 0։0

«Փյունիկ Ակադեմիա» - «ԲԿՄԱ-2»՝ 0։1

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Print  

  • Related News