16:44 7 հունվարի, 2019Սեւադա Արզումանյանը նշանակվել է Երեւանի «Արցախի» գլխավոր մարզիչ, փոխանցում է ակումբի մամուլի ծառայությունը։
15 տարվա մարզչական գործունեության ընթացքում Արզումանյանը գլխավորել է Երեւանի «Արարատը», «Ուլիսը» եւ Կապանի «Գանձասարը»: Հունվարի 7-ին Երեւանի նախկին «Միկա» ստադիոնում «Արցախն» առաջին մարզումն է անցկացրել նրա գլխավորությամբ:
2018 թվականի հունիսից թիմը գլխավորող Ռաֆայել Նազարյանը հեռացել է սեփական նախաձեռնությամբ:
Հիշեցնենք, որ վերջերս փոխվել էր նաեւ «Արցախի» սեփականատերը։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.