11:41  ,  25 նոյեմբերի, 2026

Մբապեն շրջանցեց Ռոնալդոյին «Ռեալում» գոլերի քանակով

Չեմպիոնների լիգայի 5-րդ տուրի խաղում դուբլի հեղինակ դառնալու շնորհիվ 27-ամյա ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեն շրջանցեց բրազիլացի հարձակվող Ռոնալդոյին Մադրիդի «Ռեալում» գոլերի քանակով։

Արքայական թիմը 5:1 հաշվով հաղթել էր հոլանդական «ՊՍՎ Էյնդհովենին»։

Մբապեն «Ռեալում» անցկացրած 121 խաղում խփել է 105 գոլ։ Ռոնալդոն 177 խաղում խփել էր 104 գոլ։

Մբապեն «Ռեալի» բոլոր ժամանակների լավագույն ռմբարկուների ցուցակում այժմ 19-րդն է։ 18-րդ տեղում  ուելսցի Գարեթ Բեյլն է, որը 106 գոլ է խփել «Ռեալում»։

Ռեկորդակիրը պորտուգալացի Կրիշտիանու Ռոնալդուն է՝ 450 գոլ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Print