12:24  ,  25 նոյեմբերի, 2026

2028թ․ Ամերիկայի գավաթը կանցկացվի ԱՄՆ-ում

2028 թվականին ֆուտբոլի Ամերիկայի գավաթը կանցկացվի ԱՄՆ-ում, հաղորդում է Հարավային Ամերիկայի ֆուտբոլի կոնֆեդերացիայի (CONMEBOL) և Հյուսիսային, Կենտրոնական Ամերիկայի և Կարիբյան ավազանի ֆուտբոլային կոնֆեդերացիայի (CONCACAF) մամուլի ծառայությունները: Մրցաշարը, որին կմասնակցեն 16 թիմեր, տեղի կունենա 2028 թվականի հունիսի 9-ից հուլիսի 9-ը:

Միացյալ Նահանգները հյուրընկալել է Ամերիկայի գավաթը 2016 և 2024 թվականներին:

Արգենտինան գործող չեմպիոնն է:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում