18:07  ,  15 օգոստոսի, 2012

Յուրա Մովսիսյան. Ես հայ եմ, ես ամերիկացի չեմ

Ես հայ եմ, ես ամերիկացի չեմ եւ ոչ մի կասկած չեմ ունեցել Հայաստանի հավաքականն ընտրելիս, ասել է Հայաստանի հավաքականի եւ «Կրասնոդարի» հարձակվող Յուրա Մովսիսյանը sovsport.ru-ի հետ հարցազրույցում։

«Իմ հայրենիքը Հայաստանն է։ Նույնիսկ, կասկած չեմ ունեցել, թե որ հավաքականում պետք է հանդես գամ։ Ես հայ եմ, ես ամերիկացի չեմ։ Ես երբեք չեմ ապրել Հայաստանում, բայց դա ինձ չի խանգարում մնալ հայ։ Ընտանիքում մենք միշտ հայերեն ենք խոսել։ Ես հայերեն եմ մտածում, ոչ թե անգլերեն։ Հիշում եմ առաջին այցելությունս Հայաստան։ Երկու տարի առաջ էր, երբ ինձ առաջին անգամ հրավիրեցին ազգային հավաքական։ Հայաստանն ինձ համար առանձնահատուկ տեղ է։ Շատ եմ ցանկանում, որ մեր հավաքականը հայտնվի աշխարհի կամ Եվրոպայի առաջնության եզրափակիչ մրցաշարում։ Դա է իմ բաղձալի երազանքը»,- ասել է Յուրա Մովսիսյանը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում