23:04  ,  28 ապրիլի, 2024

ԵԱ․ Նարեկ Մանասյանը՝ արծաթե մեդալակիր

Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում ավարտին մոտեցող բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ, աշխարհի եւ Եվրոպայի բրոնզե մեդալակիր Նարեկ Մանասյանը (92 կգ) դարձավ արծաթե մեդալակիր։

Ռուասաստանցի Մուսլիմ Գաջիմագոմեդովի հետ եզրափակիչ մենամարտին Նարեկ Մանասյանը վնասվածքի պատճառով չներկայացավ։

Այս առաջնությունում Հայաստանի թիմից արծաթե մեդալակիր էր դարձել նաեւ Բարեղամ Հարությունյանը, որը 48 կգ քաշային կարգի եզրափակիչում պարտվել էր  Ռուսաստանի ներկայացուցիչ Էդմոնդ Խուդոյանին։

Եվրոպայի առաջնությունում Հայաստանի թիմից բրոնզե մեդալակիրներ են դարձել Անուշ Գրիգորյանը (50 կգ), Անի Հովսեփյանը (70 կգ), Արթուր Բազեյանը (57 կգ), Արթուր Սահակյանը (60 կգ) եւ Արարատ Հարությունյանը (67 կգ):

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում