09:33  ,  29 ապրիլի, 2024

Անսու Ֆատին ցանկանում է վերադառնալ «Բարսելոնա»

«Բարսելոնայի» հարձակվող Անսու Ֆատին ցանկանում է վերադառնալ իսպանացի Չավիի գլխավորած թիմ եւ պայքարել հիմնական կազմում տեղ ունենալու համար, հաղորդում է Sport.es-ը։

2023թ․ սեպտեմբերից Անսու Ֆատին վարձակալությամբ հանդես է գալիս անգլիական «Բրայթոնում», որի գլխավոր մարզիչ Ռոբերտո Դե Ձերբին էր նախաձեռնել նրա տեղափոխությունը։

«Բրայթոնում» Անսու Ֆատին մասնակցել է 25 հանդիպման, խփել  4 գոլ, կատարել 1 գոլային փոխանցում։

Transfermarkt-ը Անսու Ֆատիի տրանսֆերային արժեքը գնահատում է 30 միլիոն եվրո։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում