Մյունխենի «Բավարիան» մտադիր է ամռանը ձեռք բերել Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» 33-ամյա անգլիացի աջ պաշտպան Կայլ Ուոքերին, հաղորդում է Daily Star-ը։
«Բավարիայում» արդեն հանդես են գալիս անգլիացիներ Հարի Քեյնն ու Էրիկ Դայերը։
Կայլ Ուոքերի պայմանագիրը «Մանչեսթեր Սիթիի» հետ նախատեսված է մինչեւ 2026թ․ հունիս։
Ընթացիկ մրցաշրջանում Կայլ Ուոքերը կատալոնացի Խոսեպ Գվարդիոլայի գլխավորած թիմի հետ մասնակցել է 41 հանդիպման, կատարել 5 գոլային փոխանցում։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում