15:08  +04,  19 դեկտեմբերի, 2018

Պակո Ալկասերի յուրահատուկ ռեկորդը Բունդեսլիգայում

Դորտմունդի «Բորուսիայի» իսպանացի հարձակվող Պակո Ալկասերը, գոլի հեղինակ դառնալով «Դյուսելդորֆի» դեմ Բունդեսլիգայի 16-րդ տուրի արտագնա խաղում, սահմանել է յուրօրինակ ռեկորդ:

Գերմանիայի ընթացիկ առաջնությունում Ալկասերը 10-րդ գոլը խփեց փոխարինման դուրս գալուց հետո: Բունդեսլիգայի մեկ մրցաշրջանում ոչ մի ֆուտբոլիստի չի հաջողվել 10 անգամ աչքի ընկնել փոխարինման դուրս գալուց հետո, գրում է OptaFranz-ը:

Հիշեցնենք, որ այդ խաղում առաջատար «Բորուսիան» պարտվել էր 1:2 հաշվով: Պակո Ալկասերը հաշիվը կրճատել էր 81-րդ րոպեին եւ 12 գոլով միանձնյա գլխավորում է Բունդեսլիգայի ռմբարկուների ցուցակը:

Լուսյեն Ֆավրի գլխավորած թիմն առաջին պարտությունը կրեց ընթացիկ առաջնությունում եւ ունի 39 միավոր: Երկրորդ տեղում գտնվող Մյոնխենգլադբախի «Բորուսիան» հավաքել է 33 միավոր:

30 միավորով երրորդ տեղում գտնվող Մյունխենի «Բավարիան» դեկտեմբերի 19-ին կընդունի «Լայպցիգին»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից: