09:09  ,  7 դեկտեմբերի, 2018

Կամո Հովհաննիսյանը կարող է կարիերան շարունակել Ռուսաստանի առաջնությունում

Հայաստանի հավաքականի եւ ղազախական «Ժետիսուի» պաշտպան Կամո Հովհաննիսյանը կարող է կարիերան շարունակել Ռուսաստանում:

KazFootball.kz-ի համաձայն՝ 26-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է Ռուսաստանի Պրեմյեր լիգայում հանդես եկող «Օրենբուրգ» ակումբը:

Ռուսաստանի ընթացիկ առաջնությունում «Օրենբուրգը» 15 խաղից հետո 22 միավորով 7-րդ տեղում է:

Հիշեցնենք, որ Կամո Հովհաննիսյանն այս տարվա հունվարին է տեղափոխվել «Ժետիսու», որի կազմում մասնակցեց Ղազախստանի ավարտված առաջնության 31 խաղի՝ դառնալով մեկ գոլի ու 5 գոլային փոխանցման հեղինակ: Վերջերս «Ժետիսուից» հեռացել էր Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Էդգար Մալաքյանը, որի պայմանագրի ժամկետը լրացել է:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում