14:36  ,  3 դեկտեմբերի, 2018

Խորեն Բայրամյանը երկրորդ խաղում անընդմեջ ճանաչվել է «Ռուբինի» լավագույն ֆուտբոլիստ

Կազանի «Ռուբինի» կիսապաշտպան Խորեն Բայրամյանը ճանաչվել է Մոսկվայի «Դինամոյի» դեմ ֆուտբոլի Ռուսաստանի առաջնության 16-րդ տուրի հանդիպման լավագույն ֆուտբոլիստ:

«Ռուբինի» կայքում անցկացված հարցման արդյունքում Հայաստանի հավաքականի թեկնածուն ստացել է ձայների 22.2 տոկոսը: Բայրամյանն առաջ է անցել ռուս պաշտպան Իգոր Կալինինից (20.7 տոկոս) եւ ռուս հարձակվող Արտուր Սագիտովից (15.1 տոկոս):

Հիշեցնենք, որ Կազանում կայացած հանդիպումն ավարտվել էր 1:1 հաշվով, իսկ Խորեն Բայրամյանը մեկնարկային կազմում հանդես էր եկել 90 րոպե: Նա «Ռուբինի» լավագույն ֆուտբոլիստ էր ճանաչվել նաեւ Մախաչկալայի «Անժիի» դեմ նախորդ տուրի խաղում (1:1), որում դարձել էր գոլային փոխանցման հեղինակ:

Ռուսաստանի ընթացիկ առաջնությունում 26-ամյա Բայրամյանը մասնակցել է 14 խաղի եւ դարձել մեկ գոլի հեղինակ: Հայ կիսապաշտպանը «Ռուբինում» խաղում է վարձավճարով, իսկ նրա տրանսֆերային իրավունքը պատկանում է «Ռոստովին»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում