18:14  ,  1 դեկտեմբերի, 2018

Յուրչենկո. Ծաղր է -15 ցրտին ֆուտբոլ խաղալը

Հայաստանի հավաքականի հարձակվող Արթուր Սարկիսովը եւ ազգային թիմի թեկնածու, դարպասապահ Դավիդ Յուրչենկոն Կրասնոյարսկի «Ենիսեյի» կազմում մասնակցել են Գրոզնու «Ախմատի» դեմ Ռուսաստանի առաջնության 16-րդ տուրի հանդիպմանը: Օդի ջերմաստիճանը հանդիպման պահին Կրասնոյարսկում եղել է -15:

«Սա խաղ չէր: Սա ծաղր է մարզիկների եւ երկրպագուների նկատմամբ»,- «Матч Премьер» հեռուստաալիքի եթերում ասել է Յուրչենկոն:

Հանդիպումն ավարտվել է ոչ ոքի՝ 1:1: Ստադիոնում զբաղված է եղել տեղերի 2 տոկոսը, ներկա է եղել 1800 ֆուտբոլասեր:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում