18:30  ,  14 օգոստոսի, 2012

Պուտինը կպարգեւատրի օլիմպիական չեմպիոններին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը օգոստոսի 15-ին կպարգեւատրի երկրի օլիմպիական թիմի մարզիկներին եւ մազիչներին։

Հանդիսավոր արարողությունը տեղի կունենա Կրեմլի Մեծ պալատի Ալեքսանդրյան դահլիճում։ Օլիմպիական չեմպիոնները կպարգեւատրվեն «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» շքանշանով։

Ընդունելությանը հրավիրված է 170 մարդ՝ 82 մարզիկ, մարզչական կազմը եւ մարզական ֆեդերացիաների ղեկավարները, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։

Հիշեցնենք, որ Ռուսաստանը Լոնդոնի 30-րդ Օլիմպիական խաղերում նվաճեց 23 ոսկե, 26 արծաթե եւ 33 բրոնզե մեդալ՝ ոչ պաշտոնական թիմային հաշվարկում գրավելով չորրորդ տեղը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով