18:30 14 օգոստոսի, 2012Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը օգոստոսի 15-ին կպարգեւատրի երկրի օլիմպիական թիմի մարզիկներին եւ մազիչներին։
Հանդիսավոր արարողությունը տեղի կունենա Կրեմլի Մեծ պալատի Ալեքսանդրյան դահլիճում։ Օլիմպիական չեմպիոնները կպարգեւատրվեն «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» շքանշանով։
Ընդունելությանը հրավիրված է 170 մարդ՝ 82 մարզիկ, մարզչական կազմը եւ մարզական ֆեդերացիաների ղեկավարները, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։
Հիշեցնենք, որ Ռուսաստանը Լոնդոնի 30-րդ Օլիմպիական խաղերում նվաճեց 23 ոսկե, 26 արծաթե եւ 33 բրոնզե մեդալ՝ ոչ պաշտոնական թիմային հաշվարկում գրավելով չորրորդ տեղը։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.