22:53  ,  24 նոյեմբերի, 2018

«Յուվենտուսին» առավելություն տվեցին Ռոնալդուի եւ Մանջուկիչի գոլերը (տեսանյութ)

Իտալիայի չեմպիոն Թուրինի «Յուվենտուսը» շարունակեց առանց պարտությունների շարքը ազգային առաջնությունում: Մասիմիլիանո Ալեգրիի գլխավորած թիմը 13-րդ տուրում տանը մրցեց ՍՊԱԼ-ի հետ եւ առավելության հասավ 2:0 հաշվով:

Առաջին խաղակեսում հաշիվը բացեց պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն (9-րդ գոլն է Իտալիայի առաջնությունում), երկրորդ խաղակեսում այն կրկնապատկեց խորվաթ հարձակվող Մարիո Մանջուկիչը:

«Յուվենտուսը» գլխավորում է մրցաշարային աղյուսակը 37 միավորով (12 հաղթանակ, 1 ոչ ոքի) եւ արդեն 9 միավորի առավելություն ունի մեկ հանդիպում քիչ անցկացրած «Նապոլիի» նկատմամբ: ՍՊԱԼ-ը 15-րդն է՝ 13 միավոր:

Իտալիայի առաջնություն, 13-րդ տուր

«Յուվենտուս» - ՍՊԱԼ՝ 2:0 (տեսանյութ)

Կրիշտիանու Ռոնալդու, 28, Մարիո Մանջուկիչ, 60

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում