22:53 24 նոյեմբերի, 2018Իտալիայի չեմպիոն Թուրինի «Յուվենտուսը» շարունակեց առանց պարտությունների շարքը ազգային առաջնությունում: Մասիմիլիանո Ալեգրիի գլխավորած թիմը 13-րդ տուրում տանը մրցեց ՍՊԱԼ-ի հետ եւ առավելության հասավ 2:0 հաշվով:
Առաջին խաղակեսում հաշիվը բացեց պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն (9-րդ գոլն է Իտալիայի առաջնությունում), երկրորդ խաղակեսում այն կրկնապատկեց խորվաթ հարձակվող Մարիո Մանջուկիչը:
«Յուվենտուսը» գլխավորում է մրցաշարային աղյուսակը 37 միավորով (12 հաղթանակ, 1 ոչ ոքի) եւ արդեն 9 միավորի առավելություն ունի մեկ հանդիպում քիչ անցկացրած «Նապոլիի» նկատմամբ: ՍՊԱԼ-ը 15-րդն է՝ 13 միավոր:
Իտալիայի առաջնություն, 13-րդ տուր
«Յուվենտուս» - ՍՊԱԼ՝ 2:0 (տեսանյութ)
Կրիշտիանու Ռոնալդու, 28, Մարիո Մանջուկիչ, 60
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.