11:35  ,  20 նոյեմբերի, 2018

Արթուր Ալեքսանյանը մարզվում է ԱՄՆ-ում (ֆոտո)

Օլիմպիական խաղերի, աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Արթուր Ալեքսանյանն (97 կգ) այս օրերին գտնվում է ԱՄՆ-ում, որտեղ մեկնել է հետազոտություն անցնելու նպատակով: Գյումրեցի ըմբիշը Instagram-ում տեսանյութ ու լուսանկար է հրապարակել Կալիֆորնիայից (Հյուսիսային Հոլիվուդ):

Ավելի վաղ Արթուր Ալեքսանյանի հայրը՝ Գեւորգ Ալեքսանյանը, որը նաեւ ըմբիշի անձնական մարզիչն է, NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում նշել էր, որ օլիմպիական չեմպիոնի բուժզննումները եւ վնասվածքների բուժումներն արվում են սեփական միջոցներով:

Հիշեցնենք, որ նախորդ ամիս Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում անցկացված հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունում Արթուր Ալեքսանյանին խանգարել էր վնասվածքը: Բուդապեշտում գյումրեցի ըմբիշը պայքարը սկսել էր 1/16 եզրափակիչից, որտեղ 5։1 հաշվով ուժեղ էր գտնվել Իտալիան ներկայացնող վրացի Նիկոլոզ Կաքելաշվիլուց։ 1/8 եզրափակիչում Ալեքսանյանը 10։6 հաշվով հաղթեցնորվեգացի Ֆելիքս Բալդաուֆին, որին նախորդ տարի պարտվել էր Սերբիայում կայացած Եվրոպայի առաջնության քառորդ եզրափակիչում։ Մինչեւ երկրորդ մրցափուլի միջնամասը նորվեգացի ըմբիշը հաղթում էր 6։0 հաշվով, սակայն Արթուր Ալեքսանյանը շտկեց իրավիճակը՝ վաստակելով 10 միավոր։ Քառորդ եզրափակիչում Արթուրը 4։3 հաշվով պարտության մատնեց վրացի Ռեւազի Նադարեիշվիլուն, որին նախորդ տարի հաղթել էր նաեւ Փարիզում անցկացված աշխարհի առաջնության քառորդ եզրափակիչում։

Կիսաեզրափակիչում աշխարհի եռակի չեմպիոնը 1:3 հաշվով պարտվել էր 25-ամյա ռուսաստանցի Մուսա Էվլոեւին, որին նախորդ տարի հաղթել էր Փարիզում անցկացված աշխարհի առաջնության եզրափակիչում։ Բրոնզե մեդալի համար գոտեմարտում նա պետք է հանդիպեր իրանցի Մահդի Աբաս Ալիյարիֆեիզաբադիին:

View this post on Instagram

A post shared by Artur Aleksanyan Official (@arturaleksanyan_) on

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս