17:46  ,  13 օգոստոսի, 2012

Բրիտանացի օլիմպիական չեմպիոնը թմրանյութ է վաճառել

Լոնդոնի Օլիմպիական խաղերում չեմպիոնի տիտղոսը նվաճած բրիտանացի բռնցքամարտիկ Էնթոնի Ջոշուան անցած տարի պատասխանատվության է ենթարկվել թմրանյութի վաճառքի համար, գրում է Independent-ը։

2011թ. մարտին Ջոշուան ձերբակալվել էր հաշիշ պահելու եւ վաճառելու համար։ Երիտասարդ մարզիկին սպառնում էր մեկ տարի ազատազրկում, սակայն դատարանի վճռով պատիժը կիրառվել էր պայմանական։

«Ես շատ երիտասարդ տղաների նման ոչ լավ մարդու համարում ունեի։ Ինձ համար ավելի կարեւոր էին լավ հագնվելը, աղջիկները եւ փողոցային կռիվները։ Սակայն ձերբակալությունը շատ բան փոխեց։ Այն ստիպեց ինձ լրջանալ եւ ավելի ուշադիր լինել պարտականություններիս նկատմամբ»,- ասել է Ջոշուան։

Օլիմպիական խաղերի վերջին օրը Ջոշուան նվաճեց օլիմպիական ոսկին +91 կգ քաշային կարգում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով